Մոսկվայի մարզում ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան

Ինքնաթիռն ընկել է ջրով լի հանքը։ Ինքնաթիռում երկու մարդ է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Մոսկվայի մարզի Սերպուխովո քաղաքի մոտ թեթև շարժիչային ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։

«Ինքնաթիռում գտնվող մարդիկ մահացել են», – ասել է գործակալության զրուցակիցը։

Հայտնի է, որ ինքնաթիռն ընկել է ջրով լի քարհանքը։

Նախնական տվյալով՝ օդ բարձրանալուց անմիջապես հետո ինքնաթիռը կպել է էլեկտրահաղորդման լարին։

Կանադայում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր և տուժածներ