Իսպանացիները հաղթանակը տոնում են հայ երկրպագուների հետ. տեսանյութ

Երևանում կայացած առաջնության եզրափակիչի ընթացքում հնչած անուններից մի քանիսի կողքին մի օր հաստատ գրվելու է «գերաստղ» բառը։ Թե կոնկրետ ում անունների կողքին, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ դիտեք` ինչպես է Իսպանիայի հավաքականը տոնում հաղթանակը։
Sputnik

Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած Իսպանիա–Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով, և Իսպանիայի հավաքականը դարձավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հաղթող։

Հավաքականի երկու գոլերն էլ մրցակցի դարպաս ուղարկեց Ֆեռան Տոռեսը։

Sputnik Արմենիայի տեսանյութում դիտեք, թե ինչպես են ֆուտբոլիստներն իրենց հաղթանակը տոնում հայ երկրպագուների հետ։

Հայ ֆուտբոլիստներն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում. ովքե՞ր են նրանք