ՌԱԴԻՈ

Հանցագործները հայտնաբերված չեն, իսկ պատկան մարմինները խիստ հապաղում են. Սիլվա Ադամյան

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ, «Սիվիլ Վոյս» կազմակերպության փորձագետ Սիլվա Ադամյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է Արարատի մարզի մի շարք համայնքներում արագիլների աղտոտման առեղծվածին, որն ըստ էության, շարունակում է մնալ չբացահայտված:
Sputnik

Արարատի մարզի Հովտաշեն գյուղում ու հարակից տարածքներում դիտարկումներ իրականացնող մասնագետները մտահոգված ահազանգում են, որ խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև իրավիճակն ավելի է բարդացել, քանի որ սևացած, տկարացած ու յուղային շերտով պատված արագիլների թվաքանակն ավելացել է: Թռչուններն ուղղակի սովի են մատնվել:

Բադալյան. «Արագիլների աղտոտվածության հետևանքով անկման որևէ փաստ չենք արձանագրել»

Յուղոտված փետուրներով արագիլներից մեկը տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ հետազոտության, որի արդյունքում պարզ կդառնա, թե ինչ նյութերով են աղտոտվել թռչունները: Խնդրով անմիջականորեն զբաղվում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները, ինչպես նաև ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանն ու Կենդանաբանության ինստիտուտի աշխատակիցները: Առեղծվածը տակավին բացահայտված չէ:

Արարատյան դաշտի թևավոր բնակիչների տխուր տեսքը թևաթափ է անում. լուսանկարներ

«Հասարակությունը պետք է իմանա, թե ովքեր են մեղավորները, բայց, ցավոք սրտի, էկոլոգիական աղետ սանձազերծած հանցագործներին հայտնաբերելու հարցում պատկան մարմինները խիստ հապաղում են»,- մտահոգված նշեց Ադամյանը:

Աղտոտված արագիլները սովի են մատնված. նրանք չեն կարողանում թռչել ու իրենց վրա ցեխ են քսում

Մինչ լաբորատորիաները հետազոտում են իրենց հանձնված նմուշները, իսկ գիտնականներն էլ գլուխ են կոտրում արարատյան արագիլների առեղծվածը բացահայտելու համար, աղտոտված թռչունների գոյությանն արդեն վտանգ է սպառնում։