Ողբերգական ավտովթար Արցախում, մեքենան գլորվել է ձորը, մարդիկ տեղում մահացել են

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվել է ձորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Արցախում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 մարդ տեղում մահացել են։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթար Երևան–Սևան ճանապարհին. «Օպելի» ու «ԿամԱԶ»–ի վթարից վարորդներից մեկը տեղում մահացել է

Ըստ կայքի` այսօր, ժամը 16։00-ի սահմանում ГАЗ-31105 մակնիշի 41 QQ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Տեղ գյուղից դեպի Արցախի Հանրապետություն ընթանալիս, Շուշի քաղաքի Շուշիի հիդրոէլեկտրակայանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվել ձորը։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածների ինքնությունը։

Խոշոր հրդեհ Արզնու ձորում. տեսանյութ, լուսանկարներ

Կայքի տեղեկություններով՝  ավտոմեքենան հաշվառված է Տեղ գյուղի բնակիչ 27-ամյա Հարութ Անդրանիկի Ավագյանի անվամբ։

Երևանում կորած 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է