Թոփ եռյակ. ԱԺ–ի ո՞ր պատգամավորներն են ամենաշատը բացակայել. «Ժողովուրդ»

Թերթը պարզել է, որ Գագիկ Ծառուկյանի աշխատավարձից կատարվել է 357 հազար դրամի պահում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է հունվարի 14-ից հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում պատգամավորների բացակայությունների ցանկը և պարզել, որ լիագումար նիստերից ամենաշատը (11 անգամ) բացակայել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Թույն» տեսարանն ապահովված է. Բաղրամյան պողոտայում գորգ լվացող պատգամավորներ և ընտրողներ

«Նրա աշխատավարձից կատարվել է 357 հազար դրամի պահում։ Ծառուկյանին հաջորդում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ 9 անգամ բացակայությամբ և 426 հազար 700 դրամ պահումով»,– գրում է թերթը։

Ըստ պարբերականի` բացակայողների թոփ եռյակը եզրափակում է նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Կորյուն Մկրտչյանը։ Նա լիագումար նիստերից բացակայել է 8 անգամ, և աշխատավարձից պահվել է 264 հազար դրամ:

Փաշինյանը դժգոհել է պատգամավորների «վոյաժներից». նա հրահանգ է իջեցրել. «Փաստ»