Կիևում հարձակվել են Պյոտր Պորոշենկոյի վրա. տեսանյութ

Հարձակվողներից մեկը ցանկացել է նվիրել զրահաբաճկոնը Պորոշենկոյին և իմանալ, թե արդյո՞ք նա ապահով կզգա իրեն։
Sputnik

 Կիևում Հետաքննությունների պետական բյուրոյի շենքից դուրս գալուն պես՝ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն  հարձակման է ենթարկվել։

Պորոշենկոյին մեղադրում են դավաճանության մեջ. Ուկրաինայում գործ է հարուցվել նրա դեմ

Մուտքի մոտ մի քանի մարդ դիմավորել է նրան՝ «կորի՛ր» ճիչերով։

Երբ Պորոշենկոն մոտեցել է մեքենային, չարագործներից մեկը ցատկել է թափքին, իսկ երկրորդն արցունքաբեր գազ է փչել նախկին նախագահի թիկնապահի վրա:  Արդյունքում թիկնապահները չեն կարողացել բռնել նրանց, և նրանք թաքնվել են։

Պորոշենկոն նստել է ավտոմեքենան և հեռացել։

Ավելի ուշ «Ազով» գնդի վետարան Նիկիտա Մակեևը Facebook–ում պատմել է, թե որն է եղել նախկին նախագահի վրա հարձակվելու պատճառը։ Նրա խոսքով` ինքն  ուզեցել է վրեժ լուծել Պորոշենկոյից նվաստացման համար։

Պորոշենկոն հարվածում է երիտասարդ աղջկա այտին. տեսանյութ`«կատաղած սատանայի» մասին

Մակեևը նշել է, որ Պորոշենկոն հինգ տարի նվաստացրել է այլ երկրների կամավորներին` քաղաքացիություն խոստանալով նրանց, բայց դրա փոխարեն այդ մարդիկ անցել են բյուրոկրատական դժոխքի բոլոր շրջանակներով։

Նա խոստովանել է, որ հարձակում է գործել զրահաբաճկոնով, որը կրում են ուկրաինացի զինծառայողները, և որը, ինչպես պարզվել է, չի կատարում իր գործառույթը։

Նա ցանկացել է նվիրել զրահաբաճկոնը Պորոշենկոյին և իմանալ, թե արդյո՞ք նա ապահով կզգա իրեն։

Պյոտոր Պորոշենկոն ընդունել է պարտությունը Ուկրաինայի նախագահի ընտրությունների 2-րդ փուլում