Կարեն Նազարյանի լիազորություններն ավելացել են. ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել

Արմեն Սարգսյանի հրամանագիրը ստորագրելիս հիմք է ընդունել վարչապետի առաջարկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կարեն Նազարյանին Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։

«Նա ստեղծել է մեր դիվանագիտությունը». նախագահը հետմահու պարգևատրեց Արման Կիրակոսյանին

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանին, համատեղության կարգով, նշանակել Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»,– նշված է հրամանագրում:

Կարեն Նազարյանը ծնվել է 1966թ. Երևանում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանը և Մոսկվայի դիվանագիտական ակադեմիանը:

Մասնագիտությամբ արևելագետ է, միջազգային հարաբերությունների մասնագետ:

Սարգսյանը հորդորում է անտարբեր չլինել Մուրադյան վարժարանի ճակատագրի հանդեպ