Կառավարությունը կընդունի՞ ավիաընկերության պայմանները. Եգիպտոսում մնացած հայերի խնդիրը

Հունական ավիաընկերությունը 47 միլիոն դրամ է պահանջել ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարարությունն առաջարկում է կառավարության պահուստային ֆոնդից 47 198 800 դրամ է հատկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ Եգիպտոսում մնացած ՀՀ 119 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար։

Համապատասխան որոշման նախագիծը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։ Վերջնական որոշում, սակայն, դեռ չի կայացվել։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագիծը ներկայացվել է գործադրի առցանց քվեարկությանը` Էլեկտրոնային կառավարման «Մայլբրի» համակարգով։

Եգիպտոսում մնացած հայ զբոսաշրջիկների հարցը լուծվեց

Քվեարկությունը դեռ չի ավարտվել, հետևաբար, կառավարության որոշման արդյունքը հայտնի չէ։

Ինչպես նշված է որոշման նախագծում, դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հուլիսի 25-ի Հուրգադա- Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ցանկությամբ։

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն է ձեռք բերել հունական SpotAir ընկերության հետ` Հուրգադա-Երևան երկու չվերթ`հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին, կազմակերպելու վերաբերյալ։

Թուրքական ծագմամբ «Թեզ տուրը» կրկի՞ն «գցեց» հայ զբոսաշրջիկներին. Եգիպտոսում մնացածները

«Ս.թ. հուլիսի 26-ի թռիչքի իրականացման համար, ՀՀ դեսպանությունից վերոնշյալ ավիաընկերությանը պահանջել է մինչև թռիչքի իրականացումը կանխիկ վճարել 47 121 դոլար: Ս.թ. հուլիսի 29-ի թռիչքի իրականացման համար SpotAir ավիաընկերությունը պահանջել է մինչև թռիչքի իրականացումը կատարել բանկային փոխանցում։ Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ստեղծված անելանելի իրավիճակը` նպատակահարմար ենք համարում համաձայնվել SpotAir ընկերության ներկայացրած պայմաններին»,– ասված է որոշման նախագծում։

ՀՀ քաղաքացիները դեռ Եգիպտոսում են. հյուպատոս

Կառավարության որոշման հիմնավորումներում նշվում է նաև, որ Հուրգադա–Երևան չվերթը չեղարկվել էր A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։

Նույն պատճառաբանությամբ չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի ՀՀ քաղաքացիներ:

Հիշեցնենք, երեկ` հուլիսի 25–ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հայտնել էր,որ չվերթի չեղարկման հետևանքով ՀՀ շուրջ 100 քաղաքացիներ մնացել էին Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում։

Կառավարությունը պատրաստ է վճարել` ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար

 

Երեկ առավոտից Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների` A&R tour ընկերության հաճախորդների ազգականները հավաքվել էին ընկերության գրասենյակի մոտ։

Ավելի վաղ, Facebook սոցիալական ցանցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտնել էր, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարտերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար։