Հուլիսյան ամառը փոքր–ինչ զովանում է. եղանակի տեսություն

Շոգից բողոքողների թիվը դժվար թե նվազի, բայց օդերևութաբանները ոչ միայն ջերմաստիճանի նվազում, այլև անձրև ու ամպրոպ են կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Առաջիկա օրերին` հուլիսի 26-29-ը, կեսօրից հետո Հայաստանի հյուսիսային առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

«Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ին կնվազի 3-4 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Օդերևութաբանները կանխատեսել են, որ նշված ժամանակահատվածում Երևանում տեղումներ չեն լինի, բայց երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։

Էջմիածնում սրտի ձայների թանգարան է բացվել. հայերը գտել են հավերժական կյանքի բանալին

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +33-ից +35–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +18 աստիճան։

Ախպեր ջան, ոնց որ թե նորից գնա՞նք «խոպան»… հայերը շարունակում են Ռուսաստան մեկնել