Հրազդանում 16–ամյա աղջիկը դեղահաբեր է խմել` կյանքին վերջ տալու նպատակով

Իրավապահները հիմա փորձում են պարզել նաև, թե ինչն է եղել այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Այսօր անգիտակից վիճակում Հրազդան բժշկական կենտրոն է տեղափոխվել 16-ամյա մի աղջիկ։

ՀՀ Զինված ուժերում հանցագործությունների թիվը նվազել է. 2019թ. առաջին կիսամյակի ամփոփում

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա ընտանիքի հետ միասին ապրում է Հրազդան քաղաքում։ Ինքնազգացողությունը կտրուկ վատացած աղջկան նկատել են հարևանները, որոնք էլ ահազանգել են 1-03:

Հիվանդանոց եկած իրավապահները պարզել են, որ նա իրենց շենքի բակում մի քանի տասնյակ դեղահաբ է խմել` կյանքին վերջ տալու նպատակով։ Իրավապահները հիմա փորձում են պարզել նաև, թե ինչն է եղել այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառը։ Այս պահին որևէ հստակ վարկած չկա։