Հայերին Թուրքիայից վտարելու կոչ արած թուրք գործիչը կարող է պատասխանատվության ենթարկվել

Օզարասլանին Twitter–ում կատարած իր ռասիստական գրառման համար դատապարտել էին ոչ միայն ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ, այլ անգամ նրա որոշ կուսակիցներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Բաշիսքելե շրջանային կառույցի ղեկավար Սուլեյման Օզքարասլանի արած սկանդալային գրառման շուրջ քննարկումները շարունակվում են, հաղորդում է ermenihaber.am-ը։

Թուրք պատգամավոր. «Հպարտ եմ, որ ներկա եմ եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը»

Որոշ ժամանակ առաջ նա Twitter-ում գրել էր. «1989թ. եկած բուլղարացիներին, 1950թ. եկած Սալոնիկի կրոնափոխներին (նկատի ունի իսլամացած հրեաներին) Թուրքիայում անօրինական ապրող 100 հազար հայերին սիրիացիների հետ միասին վտարենք: Համաձա՞յն եք»:

Օզարասլանին իր ռասիստական գրառման համար դատապարտել էին ոչ միայն ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ, այլ անգամ նրա որոշ կուսակիցներ։

Հայտնի է դարձել, որ նրա գրառումն այժմ ներկայացվել է կուսակցության կարգապահական խորհրդի քննարկմանը։ Նախաձեռնողը եղել է ԱԶԿ-ի նահանգային գրասենյակի ղեկավար Մեհմեթ Էլլիբեշը։ Թե երբ պետք է տեղի ունենա կուսակցական կարգապահական խորհրդի նիստը, առայժմ հայտնի չէ։

«Ինչի՞ ենք սպասում, նոր ցեղասպանությա՞ն»․ Սերժ Թանկյանը կոչ է արել չայցելել Թուրքիա

Ոչ մի անձնական բան, կամ ինչու են հայերը շարունակում հանգստի մեկնել Թուրքիա