Երևանում 34-ամյա տղամարդը սեքսուալ գործողություններ է կատարել դստեր 10-ամյա ընկերուհու հետ

14 տարին չլրացած  աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու  համար տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 hուլիսի — Sputnik. Հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Երևան քաղաքի բնակիչներից մեկը և հայտնել, որ հարևանությամբ գտնվող շենքի բնակարաններից մեկում իր 10-ամյա դստեր ընկերուհու հայրը՝ ծնված 1985թ., փակվել է երեխայի հետ սենյակում և սեքսուալ բնույթի անառակաբարո գործողություններ կատարել նրա հետ:

25–ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

Ինչպես տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

2019թ. հուլիսի 21-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Վերջինս  ձերբակալվել է՝ 14 տարին չլրացած  աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու  կասկածանքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1985 թվականին ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը ձերբակալվել է

Երևանում փորձել են 12-ամյա աղջնակի հետ անառակաբարո գործողություն անել. տեսանյութ