ԱԽ քարտուղարը խոսել է իրանական «լրտեսական ֆիլմի» երևանյան կադրերի մասին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նշում է, որ երկկողմ հարաբերություններում ամեն ինչ նորմալ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դժվարացավ պատասխանել, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության լրտեսներին ձերբակալելու մասին՝ իրանական վավերագրական ֆիլմում օգտագործվել կադր Երևանից։

«Լրտեսական խաղեր» Հայաստանում. Իրանն ու ԱՄՆ–ն պայքարում են չեզոք տարածքում

Իրանի հետախուզության նախարարությունը հուլիսի 21-ին հայտարարել է 17 հոգու ձերբակալության մասին` ԱՄՆ ԿՀՎ համար աշխատելու մեղադրանքով։ Դատելով իրանական ԶԼՄ–ներում հրապարակված կադրերից` որոշ լրտեսների հետևել են նաև Հայաստանի տարածքում։

«Դժվար է ասել, թե ինչու են ընտրել հենց այդ կադրերը։ Իրանի հետ բոլոր նման հարցերն ակտիվորեն քննարկվում են»,-ասաց Գրիգորյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Նրա խոսքով` ընդհանուր առմամբ, հայ իրանական հարաբերություններում դրական տեղաշարժ կա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այցերը պտուղներ են տալիս։

«Ակտիվ քննարկումներ են ընթանում էներգետիկայի ոլորտում` առկա ներուժն օգտագործելու համար»,-ասաց Գրիգորյանը։

ԱԱԾ–ն Ադրբեջանի օգտին լրտեսության դեպք է բացահայտել

Նրա խոսքով` այդ առումով երկկողմ հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան։

Ի պատասխան Sputnik Արմենիայի պարզաբանող հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք լրտեսների հետ կապված դեպքը, Գրիգորյանն ասաց, որ հայ–իրանական հարաբերություններում նման հարցերը քննարկվում են անվտանգության ուժերի մակարդակում։

Հատկանշական է, որ ԿՀՎ ենթադրյալ գործակալներին հետևելու որոշ կադրեր արվել են Հայաստանի ռեստորաններում։ Նախարարության հատուկ ռեպորտաժում  կադր կա` նկարված Կասկադում։