ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Սթիվ Ջոբսի հիմնած Apple ընկերությունը 1 միլիարդ դոլարով գնել է Intel-ի` թվային մոդեմ արտադրող ստորաբաժանումը: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական կայքում։
Գործարքի արդյունքում Apple–ը ստացել է Intel-ի 2200 աշխատողներին, մտավոր սեփականությունը և սարքավորումները։
Նոր աշխատակիցներին ընկերությունը կուղարկի բջջային տեխնոլոգիաների սեփական թիմ, որտեղ նրանք կաշխատեն Apple-ի արտադրանքի վրա։
Intel-ի հետ մասնակի միավորումից հետո ընկերության «պորտֆոլիոն» ընդլայնվում է մինչև 17 հազար պատենտով՝ սկսած հաղորդակարգերից, վերջացրած մոդեմների ճարտարապետությամբ։
Չնայած այս ամենին՝ Intel-ը չի հեռանում բիզնեսից, միայն նվազեցնում է մի ուղղությունը։ Ընկերությունը կշարունակի արտադրել համակարգիչների համար նախատեսված չիպեր, ինտերնետային պարագաներ, ինչպես նաև ինքնակառավարվող ավտոմեքենաներ։
Google-ը գտնված թերությունների համար պատրաստվում է մինչև 150 հազար դոլար վճարել
Գործարքը կփակվի 2019 թվականի չորրորդ եռամսյակում, երբ կարգավորիչները հաստատեն իրավունքների փոխանցումը։
Hyundai-ն արևային մարտկոցներով ու սմարթֆոնով կառավարվող նոր մեքենա է ներկայացրել