Ինչու հայ զբոսաշրջիկները չեն կարողանում Եգիպտոսից Հայաստան վերադառնալ. հայտարարություն

ՀՀ շուրջ 100 քաղաքացիներ մնացել են Եգիպտոսում, քանի որ զբոսաշրջային ընկերությունն ավիաընկերությանը չի փոխանցել ինքնաթիռի տոմսերի գումարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Եգիպտոսի Հուրգադա քաղաքում է գտնվում ՀՀ շուրջ 100 քաղաքացի։

Եգիպտոս գնալ, թե չգնալ, միևնույն է՝ գումարը չի վերադարձվի

Դեսպանությունը նաև հայտնում է, որ մշտական կապի մեջ է Եգիպտոսում մնացած քաղաքացիների ու փոխադրող ընկերության հետ, և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը` խնդիրը կարգավորելու համար։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին Եգիպտոսում ՀՀ հյուպատոսությունից, չվերթը չեղարկվել է, քանի որ հայաստանցիների ուղևորությունը կազմակեպած հայաստանյան A&R Tour զբոսաշրջային ընկերությունն ավիաըկնկերությանը չի փոխանցել ինքնաթիռի տոմսերի գումարները։