Ադրբեջանի ՌՕՈՒ–ի ՄիԳ ինքնաթիռն ընկել է Կասպից ծովը. օդաչուին դեռ չեն գտել

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 24–ին, ինքնաթիռի հետ կապը կորել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik.Ադրբեջանի ՌՕՈՒ–ի ՄիԳ ինքնաթիռը Կասպից ծովն է ընկել, օդաչուին որոնում են։ Այս մասին հայտնում է Ren.tv պարբերականը` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամուլի ծառայությանը։

Ռազմական անակնկալներ են լինելու. Տոնոյանը խոսեց Սու-30 ինքնաթիռների և սպառազինության մասին

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 24–ին, տեղի ժամանակով երեկոյան տասի մոտակայքում, կապն ինքնաթիռի հետ հանկարծակի կորել է։ Ինքնաթիռը գիշերվա ժամերի պլանային մարզական թռիչք է կատարել։

Նախնական վարկածի համաձայն` ռազմական ինքնաթիռը ծովն է ընկել։

Շերեմետևոյի ինքնաթիռի դեպքի մանրամասները՝ ականատեսներից. տեսանյութ