ՌԱԴԻՈ

Մովսեսյան. «Անընդհատ կապի մեջ ենք Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների հետ»

Կահիրեում Հայաստանի հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը հավաստիացնում է, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է թռիչքի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած մեր հայրենակիցների հետ։
Sputnik
Մովսեսյան. «Անընդհատ կապի մեջ ենք Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների հետ»

Հայաստանի դեսպանությունը կապի մեջ է Հուրգադայում մնացած քաղաքացիների հետ, հրապարակել ենք թե՛ դեսպանատան, թե՛ ԱԳՆ-ի պաշտոնական էջերը, որպեսզի քաղաքացիները կարողանան կապ հաստատել մեզ հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կահիրեում Հայաստանի հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը։

ԱԳՆ. Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին կտեղափոխեն Կահիրե

«Մենք անընդհատ կապի մեջ ենք ինչպես չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների, այնպես էլ՝ փոխադրող ընկերության հետ»,-նշեց Մովսեսյանը։

Ըստ նրա` հայաստանյան A&R տուրիստական ընկերությունը չի կատարել չվերթն իրականացնող ավիաընկերության հանդեպ իր ֆինանսական պարտավորությունները, ինչի պատճառով էլ փոխադրողը չեղարկել է թռիչքը։

 «A&R տուրիստական ընկերության հետ կապ հաստատել չի հաջողվել, իսկ փոխադրող ավիաընկերությունն էլ սպասում է, որպեսզի գումարն ամբողջությամբ փոխանցվի, որպեսզի կարողանա չվերթն իրականացնել»,-մանրամասնեց Մովսեսյանը։

Չաղմկող ժամացույցների դամբարանը, կամ ժամանակ, որը կանգ է առել…

Նրա խոսքով`խնդրին համակարգային լուծում դեռևս չեն գտել, սակայն ԱԳՆ-ն ու դեսպանատունն աշխատում են այդ ուղղությամբ և նորություն ունենալու դեպքում  հաղորդագրություն կտարածեն։