Հայաստանի գիտական ինստիտուտները կֆինանսավորվեն ըստ արդյունավետության

Գիտական չափանիշներով առաջին տեղերում են Ֆիզիկայի ինստիտուտն ու Բյուրականի աստղադիտարանը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Գիտական ինստիտուտները Հայաստանում ֆինանսավորվելու են արդյունավետության հիման վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Բյուրականի աստղադիտարանի տարածքում դենդրոպարկ կստեղծվի

Աշխատանքի արդյունավետությունը գնահատվելու է ըստ ինստիտուտի աշխատակիցների հրապարակած (ընդ որում` միջազգային հեղինակավոր ամսագրերում) հոդվածների քանակի, գիտական համաժողովների մասնակցության։ Հաշվի է առնվելու՝ որ արտասահմանյան ինստիտուտների հետ են համագործակցում, ինչ մանկավարժական աշխատանք են կատարում ուսանողների հետ, քանի ասպիրանտի գիտական թեզ են ղեկավարում ու ինչ նոր սարքավորումներ ունեն։

«Իհարկե, չի կարելի հումանիտար գիտահետազոտական կենտրոններից պահանջել նույնչափ սարքավորումներ, որքան ունեն նրանց ֆիզիկոս կամ քիմիկոս գործընկերները։ Ամեն ուղղություն իր պահանջներն է ունենալու»,–ավելացրեց ՀՀ Գիտության պետական կոմիտեի նախագահը։

Գիտական չափանիշներով դեռևս (արաբատառ միջազգային գիտական պարբերականներում հրապարակումների թվով) առաջին տեղերում են Ֆիզիկայի ինստիտուտն ու Բյուրականի աստղադիտարանը։

ՄԵՆՔ. դեպի աստղեր. Բյուրականի աստղադիտարան