Երևանյան շոգն ու ԵԱ կիսաեզրափակիչը. Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ

Պորտուգալիա–Իռլանդիա խաղի ժամանակ նույն ֆուտբոլիստը երեք անգամ գոլ խփեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնությունում այսօր Երևանում կայացավ Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականների կիսաեզրափակիչ հանդիպումը: Պորտուգալիայի հավաքականը հաղթեց 4:0 հաշվով և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ փուլ:

«Արարատ–Արմենիան հաղթեց Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպս» թիմին

Շոգի պատճառով մրցավարը յուրաքանչյուր խաղակեսում թիմերին երկու անգամ ջուր խմելու հնարավորություն տվեց, ինչի պատճառով խաղի ընդհանուր ժամանակին ավելացրեց 15 րոպե (8 րոպե` առաջին կեսին, 7 րոպե` երկրորդին):

Սպասվում էր, որ Պորտուգալիայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը առավելություն է ունենալու մրցակցի նկատմամբ, ու խաղը դա ապացուցեց: Պորտուգալացիներն ունեին խաղային և տարածքային առավելություն, ինչն էլ անդրադարձավ խաղի հաշվի վրա:

Հայ ֆուտբոլիստներն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում. ովքե՞ր են նրանք

Առաջին կեսում Վիտոր Ֆերեյրան բացեց հաշիվը 11-մետրանոց հարվածով, ընդմիջումից առաջ Գոնսալու Ռամուշը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ խաղի վերջին վայրկյաններին հեթ–տրիկ ձևակերպեց ու վերջակետ դրեց խաղին:

Այսպիսով, հուլիսի 27-ին Եվրոպայի առաջնության եզրափակիչում պորտուգալացիները մրցելու են Ֆրանսիա-Իսպանիա զույգի հաղթողի հետ: Այդ խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 21:00-ին:

Հինգ ֆուտբոլիստ, որոնք դեռ 19 տարեկանում «գնդակ նետեցին» աշխարհին