ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Ամուրի Կոմսոմոլսկում բժիշկներին մի տղա է դիմել «Խոլդոմի» վրանային ճամբարից, որտեղ օրերս հրդեհ էր բռնկվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Խաբարովսկի երկրամասի ղեկավարության մամուլի քարտուղար Նադեժդա Տոմչենկոյին։
Նշվում է, որ երեխան մակերեսային այրվածքներ ունի։
«Նրան բուժում են նշանակել։ Ծնողները հրաժարվել են երեխային հիվանդանոց տեղափոխել»,-ավելացրել է Տոմչենկոն։
Այսպիսով` տուժածների թիվը հասել է իննի: Նրանցից չորսը երեխաներ են։ Երեք աղջկա ու չորս տղայի կյանքը փրկել չի հաջողվել։
Մամուլի քարտուղարը չի բացառել, որ բժիշկներին կարող են նոր մարդիկ դիմել, ու ասել է, որ բժիշկները գրանցելու են ամեն մի դեպք, որ ընտանիքները կարողանան փոխհատուցում ստանալ։
Ավելի վաղ հայտնում էին, որ երկրամասի կառավարության հրահանգով՝ թեթև տուժածները կստանան 200, ծանր վնասվածք ստացածները՝ 400 հազար ռուբլի փոխհատուցում։
Անհավանական հրաշք. ինչը փրկեց աղջկան Խաբարովսկում ինքնաթիռի կործանման ժամանակ