ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի իրենց տան տանիքում երեկ` հուլիսի 23–ին, կախված են գտել 24–ամյա երիտասարդին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` պարանով կախված տղային առաջինը տեսել է նրա եղբայրը, որն անմիջապես տեղեկացրել է ծնողներին ու ահազանգել 1-03։ Երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց․չնայած նա անգիտակից վիճակում է եղել, բայց կյանքի նշաններ ցույց է տվել։ «Մարտունի» բժշկական կենտրոնում հոսպիտալացվելուց մոտ երկու ժամ անց տղան մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով։
Գյուղում խոսում են, որ երիտասարդը մոտ մեկ ամիս առաջ էր վերադարձել Ռուսաստանից, որտեղ արտագնա աշխատանքի էր մեկնել։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։