Սողանք Հայաստանի գյուղերից մեկում. ճանապարհը երկկողմանի փակ է

Փրկարարները սահմանազատել են տարածքը, սողանքի մասին տեղեկացրել պաշտոնյաներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. «911» ծառայությունն այսօր, ժամը 13:02-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Խոտ գյուղում տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով փակվել է գյուղի այգիներ և Որոտան տանող ավտոճանապարհը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դավթաշենի կամրջից տղամարդ է նետվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գյուղում տեղի է ունեցել սողանք՝ մոտ 60 մ երկարությամբ և մոտ 40 մ լայնությամբ, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ (առկա է այլընտրանքային ավտոճանապարհ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Արմավիրի մարզում չձևավորված երեխայի դիակ է հայտնաբերվել

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետի խորհրդականին, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին և տրանսպորտի բաժնի պետին:

Աջափնյակում 14–ամյա աղջիկ է կորել. լուսանկար