Գոնսալեսը Հայաստանի սահմանը հատել է Սարգսյան ազգանունով. Օսիպյան

Ինչ վերաբերում է նրա արտահանձնման ու Հայաստան վերադարձնելու հարցին, ոստիկանապետը նշեց, որ այդ հարցը դուրս է իրենց գործառույթներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին Հայաստանի սահմանը հատել է «Սարգսյան» ազգանունով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հայտնի Ֆրանկլին Գոնսալեսի`Նարեկ Սարգսյանի գործին, ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

Ալեքսանդր Սարգսյանը զբաղվում է որդու` Նարեկ Սարգսյանի հարցերով

«Նա, գտնվելով ՀՀ-ում, սահմանային անցակետերը հատել է որպես «Սարգսյան»։ Թե հետագայում ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել՝ մինչև նախաքննությունը կավարտվի, կամ տվյալ երկրի իրավապահները երևի կպարզեն», - ասաց Օսիպյանը՝ պատասխանելով Նարեկ Սարգսյանի՝ Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր ձեռք բերելու մասին հարցին։

Ինչ վերաբերում է նրա արտահանձնման ու Հայաստան վերադարձնելու հարցին, ոստիկանապետը նշեց, որ այդ հարցը դուրս է ոստիկանության գործառույթներից, և դրանով զբաղվում են պետական այլ մարմիններ։

«Ավելի լավ է գողանան, քան սպանեն». Հայաստանում աճել է հանցագործությունների թիվը

Հիշեցնենք` միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին, հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: