Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ նախագահը ֆրանսիական խոշոր ընկերությունների ղեկավարներին քաջալերելու է, որպեսզի նրանք այցելեն Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ

«Փարիզում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ համագործակցության նոր հնարավորություններին և գործնական քայլեր անել ներդրումներ կատարելու ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նախատեսվում է նաև նախագահի այցը Փարիզի հարավարևմտյան արվարձան հանդիսացող Սևր, որտեղ Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Մխիթարյան միաբանության Սամուել Մուրադյան վարժարանում:

Արմեն Սարգսյանը «Մեգերյան կարպետին» առաջարկել է գործունեություն ծավալել նաև Գյումրիում