Արցախում 19–ամյա զինվոր է մահացել

19–ամյա զինծառայողի մահվան դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. Վոլոդյա Համլետի Գալոյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,–գրել է նա։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: