Խաբարովսկի ճամբարի հրդեհի պատճառով 4 երեխա է մահացել. մանրամասներ, տեսանյութ

Հայտնում են, որ վրանային ճամբարի տնօրեն Մաքսիմ Կուզնեցովը ձերբակալվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Խաբարովսկի մոտակայքում վրանային ճամբարում բռնկված հրդեհի հետևանքով մահացած երեխաների թիվն ավելացել է` դառնալով 4։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները` հղում անելով Խաբարովսկի երկրամասի ղեկավարությանը։

Նշվում է, որ վրանային ճամբարի տնօրեն Մաքսիմ Կուզնեցովը ձերբակալվել է։

Հուլիսի 23–ի գիշերը Խաբարովսկի երկրամասի «Խոլդոմի» լեռնադահուկային համալիրի տարածքում տեղակայված վրանային ճամբարից հրդեհի մասին ահազանգ է ստացվել։ ԱԻՆ–ի հրշեջ խմբերի ժամանելուց մեկուկես ժամ հետո է հաջողվել մարել կրակը։ 26 վրանից 20–ն այրվել են։ Ճամբարում 189 երեխա է եղել։

Ավելի վաղ հայտնում էին, որ 2008 թվականին ծնված մեկ երեխա է մահացել։ Նշվում էր, որ ևս երեքը (2004-2006 թվականներին ծնված) վերակենդանացման բաժանմունքում են, նրանց արհեստական շնչառության սարքեր են միացված։ Եվս մեկ աղջիկ շոկային վիճակում էր, բայց հետո նրա վիճակը կարգավորվել էր։

Հաղթանակի զբոսայգում հրդեհի հետևանքով 1.5 հա բուսածածկույթ է այրվել. տեսանյութ

Հրդեհի հետևանքով նաև 5 մեծահասակ է տուժել, բոլորն ամբուլատոր բուժօգնություն են ստացել։

«360» հեռուստաալիքը, հղում անելով երկրամասի իշխանությանը, հայտնում է, որ վրանային ճամբարում 7–ից 15 տարեկան երեխաներն էին հանգստանում։ Կրակի ճարակ դարձած վրաններում 189 երեխա է եղել, իսկ կորպուսներում` 61։

Սոլնեչնի շրջանի ղեկավար Վիկտոր Ստարվոկը նշել է, որ ճամբարի տնօրեն Մաքսի Կուզնեցովի տվյալներով` «Խոլդոմիում» 250 երեխա է եղել։

Սակայն Ստարկովն հավելել է, որ «Խոլդոմի» ճամբարը նախատեսված է ոչ թե 450, այլ 226 մարդու համար։

Գազի արտահոսք և հրդեհ երևանյան ռեստորանում

Մարզի կրթության նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Կորոլն էլ հայտնել է, որ ճամբարի երրորդ հերթի համար 428 ուղեգիր է վաճառվել։

Ուղևորությունները վաճառող կազմակերպությունը խոստացել է, որ երեխաները ապրելու են բարեկեցիկ կորպուսներում։ Վրանային ճամբարի մասին տեղեկություն չի տրվել։ Արդյունքում երկու անգամ ավելի շատ ուղեգիր է վաճառվել, քան իրականում կարող էին հյուրընկալել կորպուսները։

Քննչական կոմիտեն հրդեհի փաստով քրեական գործ է հարուցել «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով։