Սարսափելի դեպք Նոր Խարբերդում. հղի կինը հոսանքահարվել ու մահացել է

Կինը մոտ երեք ամսից երրորդ երեխային պիտի լույս աշխարհ բերեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել Նոր Խարբերդում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` շտապօգնության խումբը կանչով մեկնել է ամառանոցներից մեկն ու հայտնաբերել 32-ամյա կնոջ դի:

Երևանում 38–ամյա կին է կորել

Կինը մահացել է իրենց ամառանոցի բակում՝ հոսանքահարման հետևանքով:

Կատարվածի կոնկրետ հանգամանքները պարզում են իրավապահները:

Սարսափելի դեպք Արարատի մարզում. որդին հայտնաբերել է հոր դիակը

Հարևանների խոսքով՝ մահացած կինն ամուսնացած էր, ապրում էր ամուսնու և երկու անչափահաս երեխաների հետ, իսկ մոտ երեք ամսից երրորդ երեխան կունենար:

Աբովյանում անչափահասներ են դանակահարվել . դանակահարողը ևս 15 տարեկան է