«Պետք է վերջ տալ սպանություններին». ակտիվիստները պահանջում են պաշտպանել կենդանիներին

Օրենսդրական մակարդակում սայլը տեղից չի շարժվում, թեև օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ էր առաջարկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik, Անժելիկա Կասյանենկո. Ակտիվիստները հավաքվել են ԱԺ շենքի մոտ և պահանջում են խստացնել օրենքն ու պաշտպանել կենդանիներին։

Վերջին ժամանակաշրջանում կենդանիների պաշտպանության հարցը պարբերաբար հնչում է տարբեր հարթակներում։ Սոցիալական ցանցերում տարածվում են սպանված ու խոշտանգված կենդանիների լուսանկարները։ Վերջին կաթիլը դարձավ Էջմիածնում գրանցված զանգվածային սպանդը։

Ո՞վ է կրակել շներին. տղամարդը հայտնել է, որ ինքն է կրակողը, «Դինգո թիմն» այլ տվյալ ունի

Երևանում կազմակերպված բողոքի ակցիային միացավ նաև ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, որն ավելի վաղ ներկայացրել էր «Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքում» փոփոխությունների կատարելու նախագիծը, ըստ որի` առաջարկվում էր քրեականացնել կենդանիների հանդեպ բռնությունը։

«Պետք է վերջ տալ սպանություններին». ակտիվիստները պահանջում են պաշտպանել կենդանիներին

 

«Ինձ համար տարբերություն չկա մարդուն սպանողի ու կենդանուն սպանողի միջև»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նա։

Արարատի մարզում արագիլներն աղետալի վիճակում են. մեղավորներին փնտրում են

Զոհրաբյանի խոսքով` օրենսդրական մակարդակում առայժմ սայլը տեղից չի շարժվում, թեև ավելի վաղ փոփոխությունների նախագիծ էր առաջարկվել։

«Այսօրվա ակցիայի նպատակն է, որ սեպտեմբերին մենք կարողանանք օրենք ընդունել։ Իսկ այդ օրենքը պետք է իսկապես գործի, ոչ թե սիմվոլիկ լինի։ Մի շարք երկրներում կենդանիների նկատմամբ բռնություն կիրառելու համար 7-8 տարվա ազատազրկում է սպառնում, ես երեք տարի եմ առաջարկում»,– ավելացրեց պատգամավորը։

Հետաքրքրվեցինք` առաջարկվող փոփոխություններով նախատեսվո՞ւմ է պատիժ սահմանել նաև նրանց համար, ովքեր կենդանիներին օգտագործում են զվարճանքի համար, Զոհրաբյանը պատասխանեց` այդ խնդիրը պետք է քննել, ավելի շուտ, էթիկական տեսանկյունից, և կան մի շարք նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել։

«Պետք է վերջ տալ սպանություններին». ակտիվիստները պահանջում են պաշտպանել կենդանիներին

 

«Առաջին հերթին պետք է լուծել բռնությունը քրեականացնելու հարցը, իսկ հետո կսկսենք կարգավորել մյուս հարցերը»,– ասաց նա։

Էկոաղետ Գյումրիում. ի՞նչ վնաս կհասցնի կենդանիների բացօթյա գերեզմանոցը. լուսանկարներ

Բողոքի ցույցի մյուս մասնակիցներն էլ հայտնեցին, որ եկել են կենդանիներին բռնությունից պաշտպանելու համար և ուզում են հասնել նրան, որ մարդիկ դադարեն սպանել կենդանիներին։

«Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի մեր ձայնը լսելի դառնա, վերջապես համապատասխան օրենք ընդունեն։ Խնդիրը գլոբալ է և չափազանց արդիական, մարդիկ զզվել են անօրինությունից։ Սարսափելի է, որ մարդը կարող է հանգիստ վերցնել զենքն ու սպանել անմեղ կատվին կամ շանը»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը` Ռաֆայել Գեոլետսյանը։

Հիշեցնենք, որ այսօր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը տուգանվում է նվազագույն աշխատավարձի 30-50–պատիկի չափով, իսկ բարձրաստիճան անձանց դեպքում նվազագույն աշխատավարձի 80-100–պատիկի չափով։ Սակայն նոր օրինագիծը նախատեսում է կենդանիների հետ դաժան վարվելու համար ոչ միայն տուգանել, այլև քրեական պատասխանատվության ենթարկել։

Վտանգը կա ու շարունակվում է. ինչպե՞ս պայքարել կենդանիների ապօրինի որսի ու վաճառքի դեմ