Փաշինյանն ընկերոջ ծննդին ուղղաթիռով է գնացել. «Իրատես»

Թերթի տեղեկություններով` վարչապետն անձնական գործով Տավուշի մարզ է գնացել պետական ուղղաթիռով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով է Իջևան գնացել: Այս մասին գրում է «Իրատես» թերթը` հղում անելով սեփական աղբյուրին։

Ինչպես Նիկոլ Փաշինյանը երկաթ ծեծեց Գյումրիում. տեսանյութ

«Ծնունդը նշել են հենց Ղալումյանի ռեստորանում՝ «Ոսկե ձկնիկում»: Ներկա են եղել ոչ միայն հարազատ-մտերիմները, այլև մարզի ոստիկանապետը, անտառտնտեսության պատասխանատուները և այլք»,– գրում է թերթը։

Թերթի տեղեկություններով` ընկերոջ ծննդին մասնակցելուց բացի Փաշինյանը հանդիպում է ունեցել Տավուշի մարզի անտառտնտեսության մի քանի մասնաճյուղերի տնօրենների ու պատասխանատուների հետ:

Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է մեկնում