«Նա ստեղծել է մեր դիվանագիտությունը». նախագահը հետմահու պարգևատրեց Արման Կիրակոսյանին

Հայտնի պատմաբան և դիվանագետ Ջոն Կիրակոսյանի որդին շարունակել է հոր ուղին թե՛ դիվանագիտական, թե՛ գիտական ասպարեզում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Արման Կիրակոսյանը Հայաստանի դիվանագիտության հիմնադիրներից է:

Ֆանտաստիկ ընկեր ու դիվանագետների ուսուցիչ. Երևանում հրաժեշտ տվեցին Արման Կիրակոսյանին
Նա օրինակ է երիտասարդ դիվանագետների համար։ Այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ նախագահական պալատում Արման Կիրակոսյանի հիշատակին կազմակերպված ընդունելության ժամանակ։ Այստեղ նա դիվանագետի այրուն և որդուն հանձնեց Պատվո շքանշան, որով Կիրակոսյանը պարգևատրվել է հետմահու։

«Նա մեր լավագույն ընկերն էր, հայրենիքին անձնուրաց ծառայելու հիանալի օրինակ։ Նա եղել է Հայաստանի դիվանագետների համար վարքագծի մոդել ստեղծողներից մեկը։ Նա հիանալի պատմաբան էր, Հայաստանի պատմության մասին արժեքավոր աշխատանքների հեղինակ։ Նա հիանալի մարդ էր, որը սիրում էր իր ընտանիքն ու ընկերներին», – ասաց նախագահը։

«Նա ստեղծել է մեր դիվանագիտությունը». նախագահը հետմահու պարգևատրեց Արման Կիրակոսյանին

Արմեն Սարգսյանն առաջարկեց ԱԳՆ–ում Կիրակոսյանի հիշատակի մրցանակ հիմնել տարվա լավագույն երիտասարդ դիվանագետների համար։

Նախագահ Սարգսյանը և ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հիշեցին Լոնդոնում Հայաստանի դեսպանատուն բացելու մասին։ Սարգսյանը եղել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի առաջին դեսպանը, իսկ Զոհրաբ Մնացականյանի համար Լոնդոնում աշխատանքը դարձել է առաջին դիվանագիտական նշանակումը։

«Ես դեռ շատ երիտասարդ էի, երբ ընդունվեցի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Մեկնելուց առաջ ինձ իր մոտ կանչեց ականավոր պատմաբան և դիվանագետ Ջոն Կիրակոսյանը։ Նա ինձ խոսքեր ասաց, որոնք ես երբեք չեմ մոռանա։ Ես ընդմիշտ հիշեցի, թե ինչ է հայրենի երկիրը և որքան կարևոր է ամբողջ ուժով նրան աջակցելը», – հիշում է Մնացականյանը։

1991թ.–ին Մնացականյանը վերադարձել է արդեն անկախ Հայաստան։ Այստեղ նրան ԱԳՆ–ում աշխատանքի է ընդունել Ջոն Կիրակոսյանի որդին` Արման Կիրակոսյանը։ 1992թ–ին նրանք միասին մեկնել են Լոնդոն, այնտեղ Կիրակոսյանը բացել է Հայաստանի դեսպանատունը, որն առաջիններից մեկն էր արտասահմանում։

ՀՀ արտգործնախարարի խոսքով` գործընկերները միշտ գնահատել և գնահատելու են Կիրակոսյանի հիանալի դիվանագիտական կարողություններն ու նվիրումը գործին։

Կյանքից հեռացած դեսպան Արման Կիրակոսյանը հիանալի դաշնակահար էր. տեսանյութ

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն էլ հիշեցրեց, որ Կիրակոսյանն առաջին անգամ գիտական շրջանառության մեջ է դրել 1918-20թթ- ի Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագիտության մասին բազմաթիվ արխիվային նյութեր, ինչպես նաև Բրիտանիայի և մյուս երկրների հետ նրա արտաքին քաղաքական կապերի մասին։

«Նա չափազանց մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում սկզբնաղբյուրներին։ Բավական էր տեսնել, թե նա որքան մանրամասն և ստույգ էր թվարկում բոլոր աղբյուրները, որոնցից օգտվել էր»,-նշեց Վիրաբյանը։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը կյանքից հեռացավ հուլիսի 6-ին։ Նա 63 տարեկան էր։

Արման Կիրակոսյանը մահացավ. ՀՀ նախագահը կորցրեց վաղեմի ընկերոջը