ՌԱԴԻՈ

Մելքումյան. «Պատրաստվում եմ Բագրատաշենի խնդիրները գրավոր ներկայացնել ՊԵԿ նախագահին»

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այցելել է Բագրատաշենի սահմանային անցակետ՝ տեղում ծանոթանալու տիրող իրավիճակին ու առկա խնդիրներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշել է, որ անցակետում կան որոշակի խնդիրներ, բայց ոչ ամբողջ օրվա ընթացքում։
Sputnik
Մելքումյան. «Պատրաստվում եմ Բագրատաշենի խնդիրները գրավոր ներկայացնել ՊԵԿ նախագահին»

Միքայել Մելքումյանի խոսքով` Բագրատաշենի անցակետում լինում են որոշակի կուտակումներ՝ կապված հատկապես ավտոմեքենաներ տեղափոխող խոշոր բեռնատարների առումով։

Քանի՞ մեքենա է ՀՀ ներմուծվել 7 ամսում. Նորագավիթի բաժիններում կաշխատեն 7–օրյա գրաֆիկով

«Յուրաքանչյուր բեռնատար ներկրում է շուրջ 10 ավտոմեքենա, որպեսզի բոլոր այդ ավտոմեքենաների փաստաթղթերը ստուգվեն, երկար ժամանակ է պահանջվում»,- նշում է պատգամավորը։

Նա զրուցել է նաև մաքսակետի տնօրենի հետ, որի խոսքով` կուտակումներից զերծ մնալու և արագ սպասարկելու համար անհրաժեշտ է տեղում ավելացնել մաքսային ծառայողների թիվը։

«Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ մաքսակետում պետք է տարանջատվեն բեռնատարներ և ուղևորատար տրանսպորտային միջոցների ուղիները»,- ասում է Մելքումյանը։

Ըստ պատգամավորի` թերացումներ կան նաև սննդամթերքի անվտանգության ստուգման հետ կապված։

«Բոլոլա կլինի», թե՞ հասարակական տրանսպորտի նոր ցանցը կլուծի Ռուստամի խնդիրները

«Ես պատրաստվում եմ այս ամենը գրավոր ներկայացնել ՊԵԿ նախագահին, որպեսզի արագ լուծում ստանան հրատապ խնդիրները, իսկ ռազմավարական հարցերը ներառվեն բյուջեի մեջ»,-ասաց նա։

Մելքումյանը շատ է կարևորում, որ հանրապետություն այցելող քաղաքացիներն ու զբոսաշրջիկները պատշաճ որակի մաքսային ծառայություն ստանան։

Միայն ապրիլին Հայաստան է ներմուծվել 9481 ավտոմեքենա. ՊԵԿ