Մեկ ոտքի վրա կանգնած խորհրդային մոդեռնիզմի վկան. Սևանի 87-ամյա «ծերուկը» խնամքի կարիք ունի

Սևանի գրողների ստեղծագործական տունը հիմնանորոգման կարիք ունի։ Խորհրդային մոդեռնիստական ոճի աշխարհում ամենահայտնի կառույցներից մեկը փրկելու համար անհրաժեշտ գումարը հաշվարկվել է, բայց դեռ չի գտնվել։
Sputnik

Նելլի Դանիելյան. Sputnik Արմենիա

Հայաստանում դեռևս կանգուն մնացած խորհրդային մոդեռնիստական ոճի կառույցներից մեկը` Գրողների միության Սևանի հանգստյան տան շենքն առաջիկայում կարող է հիմնանորոգվել, եթե դրա համար անհրաժեշտ գումարներ ու ֆինանսավորում գտնվի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Անշարժ գույքի կադաստրի պետ Սարհատ Պետրոսյանը, որը շենքի վիճակի ուսումնասիրությամբ զբաղվել է մինչ այդ պաշտոնին նշանակվելը։

Իր օրենքներով ապրող բազմազավակ ընտանիքների գյուղը. ՍՕՍ-ում գերիշխում է սերը

«Նախագիծը մշակվել է 2015-2017 թվականների ընթացքում «Ուրբանլաբ» կազմակերպության կողմից, որը մաս է կազմում Ռուբեն Արևշատյանի և իմ նախաձեռնած ծրագրին։ Դրանով Հայաստանի գրողների միությունը «Գեթթի» հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է Սևանի գրողների տան ուսումնասիրություն, պահպանության կառավարման պլանի և վերականգնման նախնական նախագծի մշակում»,– հայտնեց Պետրոսյանը։

Ուսումնասիրությունները բացահայտել են, որ շենքի վերականգնումն ու հետագա պահպանությունը հնարավոր են, բայց դրա համար մեծ գումարներ են անհրաժեշտ։

Մեկ ոտքի վրա կանգնած խորհրդային մոդեռնիզմի վկան. Սևանի 87-ամյա «ծերուկը» խնամքի կարիք ունի

Նախնական, շատ մոտավոր հաշվարկներով, ըստ Պետրոսյանի, անհրաժեշտ է շուրջ 1 միլիարդ դրամի ներդրում։ Բայց բուն վերականգնման աշխատանքները սկսելուց հետո այս գումարը կարող է ավելանալ։

«Հատկապես շինարարական աշխատանքների մեկնարկից հետո, երբ կբացվեն շենքի ծածկված կոնստրուկցիաները (սա նորմալ երևույթ է վերականգնման աշխատանքներում), կարծում եմ, այն առավելագույնը 20%-ի տատանում կարող է ունենալ»,– պարզաբանեց նա։

Շենքի հիմնանորոգման ու դրա համար անհրաժեշտ ներդրումների հարցը կառավարությունում չի քննարկվել։ «Այս նախագիծը մինչ այս պահը չի ունեցել պետական աջակցություն, և այս պահին, որքան ինձ է հայտնի, չի քննարկվում նման աջակցության հարցը»,– ասաց նա։

Կադաստրի կոմիտեի խոսքով` անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթմամբ ցանկալի է, որ զբաղվի հենց շենքի սեփականատերը։

Մեկ ոտքի վրա կանգնած խորհրդային մոդեռնիզմի վկան. Սևանի 87-ամյա «ծերուկը» խնամքի կարիք ունի

Ովքե՞ր են շենքի իրական տերերը

Սևանի գրողների ստեղծագործական տան սեփականատերը, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր Հայաստանի գրողների միությունն է։

Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ տեղյակ է Սևանի ստեղծագործական տան ուսումնասիրության արդյունքներից ու հույս ունի, որ վերանորոգման համար գումարներ կգտնվեն, քանի որ միությունն այդ հնարավորությունը չունի։

Մեկ ոտքի վրա կանգնած խորհրդային մոդեռնիզմի վկան. Սևանի 87-ամյա «ծերուկը» խնամքի կարիք ունի

Գրողների միությունը, նրա խոսքով, նույնիսկ շենքի պահպանման ու ընթացիկ վերանորոգման գումար չունի։ Դրա համար էլ շենքը վարձակալության է հանձնել մասնավոր ընկերության։

Իսկ մասնավոր ընկերությունը, ինչպես հայտնեց Միլիտոնյանը, պատկանում է իր ավագ որդուն` Գնել Միլիտոնյանին։ «Դա 6-7 տարի առաջ էր` Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի օրոք, և ինքն էլ հենց համագումարում ներկայացրեց, որ վերջապես հովանավոր է գտնվել, որն իր միջոցներով ներդրում անելով` վերանորոգել է շենքը»,– ասաց նա։

Միլիտոնյանի խոսքով` մինչ իր որդուն վարձակալության հանձնելը Սևանի հանգստյան տանը 2 տարի շարունակ ոչ ոք չէր հանգստացել, քանի որ շենքն արդեն շահագործման ենթակա չէր։

«Իրենք նախապես հսկայական գումար են ծախսել` տասնյակ հազարավոր դոլարներ, էդ քարուքանդ շենքը նորոգել են, և բացի այդ, ամեն տարի 8 գրողի անվճար հանգստանալու հնարավորություն է տրվում։ Ամեն տարի Սևանի գրողների տան մրցանակաբաշխություն է իրականացվում, հայ գրողներին մրցանակներ են հանձնվում»,– ասաց Միլիտոնյանը։

Նրա խոսքով` ԳՄ–ն Սևանի ստեղծագործական տան շենքի վարձակալության դիմաց երբևէ գումար չի ստացել ու այսօր էլ չի ստանում։ Դրա փոխարեն վարձակալն իր միջոցներով վերանորոգել ու ամեն տարի հոգում է շենքի պահպանման ծախսերը։

Խոսելով որդու բիզնեսի մասին` Միլիտոնյանը շեշտեց, որ հանգստյան տունն աշխատում է տարվա մեջ միայն 1-2 ամիս։ Իսկ այս տարի Սևանի ծաղկման լուրերի հետևանքով ընդհանրապես հանգստացողներ չեն եղել։

Սևանի հանգստյան տունն ավելի շատ զբոսաշրջիկներին է գրավում

Սևանի գրողների միության ստեղծագործական տանը մեր այցելության պահին հանգստացողներ կային, հիմնականում` արտասահմանցիներ։ Խորհրդային մոդեռնիզմի 87-ամյա շինությունը, տնօրեն Արգամ Քարամյանի խոսքով, հետաքրքրում է նախևառաջ խաղաղ հանգստի սիրահարներին ու յուրօրինակ ճարտարապետությունը գնահատողներին։

Մեկ ոտքի վրա կանգնած խորհրդային մոդեռնիզմի վկան. Սևանի 87-ամյա «ծերուկը» խնամքի կարիք ունի

«Ավելի շատ գերմանացիներն են գալիս։ Այստեղ, եթե նկատեցիք, կղզու մնացած հատվածի եռուզեռից կտրված է, աղմուկ չկա։ Դրա համար գալիս են նրանք, ովքեր հանգիստ են փնտրում։ Բայց այդ ճարտարապետությունից հասկացող մարդիկ են գալիս, գալիս են իրենց աչքով այս կառույցը տեսնելու»,– ասաց տնօրենը։

Մեկ ոտքի վրա կանգնած խորհրդային մոդեռնիզմի վկան. Սևանի 87-ամյա «ծերուկը» խնամքի կարիք ունի

Անդրադառնալով շենքի անվտանգության խնդրին` Քարամյանը նշեց, որ այն, թեև ԽՍՀՄ փլուզումից ի վեր չի հիմնանորոգվել, բայց Սարհատ Պետրոսյանի ու Ռուբեն Արևշատյանի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրության տվյալներով, բավական լավ է պահպանվել։

«Նույնիսկ հիմքի բետոնից մի կտոր տարան, փորձաքննություն իրականացրին։ Ոչ մի խնդիր չգտան։ Ես հարցրի` ի՞նչ վիճակում է, ասացին` ամեն ինչ նորմալ է։ Ճաշարանի շենքի հիմնական սյունը ոչ մի ճաք չունի»,– ասաց Քարամյանը ։

Հյուրանոցային շենքը, որն ավելի հին է, նույնպես անվտանգ է, բայց լուրջ հիմնանորոգման կարիք ունի։

Իսկ քանի դեռ հիմնանորոգման համար գումարներ չկան, շենքի տերերը ստիպված են լինում ամեն տարի սեզոնին ընդառաջ կոսմետիկ վերանորոգումներ անել թե՛ հյուրանոցի և թե՛ ճաշարանի մասնաշենքերում։

Մեկ ոտքի վրա կանգնած խորհրդային մոդեռնիզմի վկան. Սևանի 87-ամյա «ծերուկը» խնամքի կարիք ունի

Շենքի ու ճարտարապետների միահյուսված ճակատագրերը

Սևանի գրողների ստեղծագործական տան պատմությունը սկսվել է 1932թ–ին` հյուրանոցային եռահարկ շենքի կառուցմամբ։ Շենքի հեղինակները ճարտարապետներ Գևորգ Քոչարն ու Միքայել Մազմանյանն են։

1932թ–ին Ստալինը հրապարակել է գրական–գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին որոշումը։ ԽՍՀՄ Գրողների ստեղծագործական կյանքը վերակառուցելու համար որոշվել է նրանց համար հանգստանալու ու ստեղծագործելու պայմաններ ստեղծել Սևանում։

Հանգստյան տան կառուցումից 5 տարի անց` 1937թ-ին, շենքի հեղինակներ Քոչարն ու Մազմանյանը քաղաքական մեղադրանքներով ձերբակալվել են ու 15 տարով աքսորվել Սիբիր։

Մեկ ոտքի վրա կանգնած խորհրդային մոդեռնիզմի վկան. Սևանի 87-ամյա «ծերուկը» խնամքի կարիք ունի

1953թ–ին Երքաղնախագիծ ինստիտուտը որոշել է վերակառուցել Սևանի գրողների հանգստյան տան շենքը` ձևափոխելով նաև արտաքին տեսքը։ Բայց նախագիծը, բարեբախտաբար, մնացել է թղթին` ժողովուրդների հոր մահվան պատճառով։

Ստալինի մահից հետո արդարացվել ու հայրենիք են վերադարձել շինության հեղինակ ճարտարապետները։

Չկա ասֆալտ, չկա ներդրում. Չկալովկա գյուղի ապագան ՀՀ կառավարության ձեռքում է

10 տարի անց Գևորգ Քոչարին է հանձնարարվել իր ստեղծած կառույցի վերակառուցման ու ընդլայնման նախագծի մշակումը։ Քոչարը 1 հարկ է ավելացրել հանգստյան տան մասնաշենքին, իսկ 1964թ–ին հիմնական շինությանը կից նրա նախագծով կառուցվել է ճաշարանի նոր մասնաշենքը։

Այդ ժամանակաշրջանի ճարտարապետության համար աննախադեպ շինությունն իր ոճային լուծումներով հակադրվում էր ավելի քան 30 տարի առաջ կառուցված հյուրանոցի շենքին։ Բայց միաժամանակ հակասությունների համադրություն էր ստեղծում ինչպես հյուրանոցային մասնաշենքի, այնպես էլ Սևանի միջնադարյան վանք հետ` միաձուլվելով բնական միջավայրին։

Երբ 1932թ–ին Սևանում կառուցվում էր գրողների ստեղծագործական տունը, Սևանի կղզին դեռ կղզի էր, շենքից ցած իջնող աստիճաններն էլ տանում էին ուղի դեպի լիճ։ 1964թ–ին ճաշարանային հայտնի մասնաշենքը կառուցվեց արդեն թերակղզու վերացված կղզու վրա։ Կղզու ժայռապատ լանջին հենված ու միայն մեկ հիմնասյունի վրա կանգնած, պատշգամբ հիշեցնող ճաշարանի շենքն այսօր էլ մնում է խորհրդային մոդեռնիզմի` աշխարհում ամենահայտնի կառույցներից մեկը։

Խորհրդային խորհրդավոր մշուշով պատված անխոս վկան

Սևանի գրողների ստեղծագործական տունը խորհրդային տարիներին այն կառույցներից էր, որտեղ թույլատրվում էր մուտք գործել միայն հատուկ թույլտվությամբ։

Հանգստյան տան այսօրվա տնօրեն Արգամ Քարամյանը, որը ծնվել ու մեծացել է Սևան քաղաքում, հիշում է, որ նույնիսկ հարևանությամբ բնակվողների համար շենքը պատված էր խորհրդավորության մշուշով։

«Այստեղ ոչ մեկին թույլ չէին տալիս մտնել։ Հատուկենտ մարդիկ կային, որոնք այդ տարիներին ինչ–որ գործով մտել–դուրս են եկել, բայց ոչ թե հանգստացել են։ Ամբողջ Խորհրդային Միությունից այստեղ գրողներ էին գալիս հանգստանալու, այստեղ էր հավաքվում ժամանակի էլիտան»,– հիշում է մեր զրուցակիցը։

Հայաստանյան արխիվներում Սևանի գրողների ստեղծագործական տան երբեմնի փառքն ու շքեղությունը փաստող բազմաթիվ լուսանկարներ են պահպանվել։ Դրանցից պարզ է դառնում, որ այստեղ ժամանակին հանգստացել են Ավետիք Իսահակյանը, Գևորգ Էմինը, Ստեփան Զորյանը, Օսիպ Մանդելշտամը, Վասիլի Գրոսմանը, Սիմոնա դը Բովուարը և ուրիշներ։

Սևանի թերակղզու բարձունքում ժամանակակից կառույցների ստվերում ծվարած 87– ամյա զառամյալ շինությունն իր խարխուլ պատերում մի ամբողջ ժամանակաշրջանի հուշեր է պահում։

Մշակույթի ու ճարտարապետության այս հերթական վկային չկորցնելու համար հարկավոր է ընդամենը 1 մլրդ դրամ։

Զիփլայնի հույսով ապրող լեռնային գյուղը. Սևաբերդում վախենում են երեխաներ ունենալ