Մարտակերտ տանող ճանապարհին LEXUS է գլորվել ձորը. կան վիրավորներ

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է հանդիսացել LEXUS RX 300 մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Այսօր Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 80-րդ կիլոմետրում LEXUS RX 300 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել  ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Կան վիրավորներ:

Ինչպես տեղեկացանք Արցախի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքէջից՝՝ վթարը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 06:30-ի սահմաններում:

Մարտակերտ տանող ճանապարհին LEXUS է գլորվել ձորը. կան վիրավորներ

ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 1972թ.ծնված Կ. Խ-ի վարած «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս և ուղևոր՝ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1985թ.ծնված Ա. Ա-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն:

Մարտակերտ տանող ճանապարհին LEXUS է գլորվել ձորը. կան վիրավորներ

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է հանդիսացել «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։

Գործով զբաղվում է  ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:

Ողբերգական վթար Սևան-Մարտունի ավտոճանապարհին. բախվել են «Գազելն» ու «ԶԻԼ»–ը