Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարացվել է

Խաչատուրյան քույրերը մեղադրվում են 2018 թվականի հուլիսի 27–ին իրենց հորը սպանելու մեջ։ Քննությունն այժմ ստուգում է՝ արդյո՞ք Միխայիլ Խաչատուրյանը բռնաբարել է դուստրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Մոսկվայի քաղաքային դատարանը երեք ամսով` մինչև հոկտեմբերի 28-ը երկարացրել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը։ Այս մասին հայտնում է դատարանի մամուլի ծառայությունը։

Քրիստինան եկել է բղավոցների վրա. փաստաբանը` Խաչատուրյանների ավագ քրոջ վարքագծի մասին

Ավելի վաղ փաստաբան Ալեքսեյ Պարշինը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ քննությունը ստուգում է՝ արդյո՞ք Միխայիլ Խաչատուրյանը բռնաբարել է դուստրերին: Քննչական կոմիտեն նյութերն առանձին վարույթներ է ընդունել։

Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։

Հայրասպան Խաչատուրյան քույրերից կրտսերն անմեղսունակ է ճանաչվել

Նշենք, որ քննության վարկածի համաձայն` կրտսեր դուստրը` 11–րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս երկուսը հոր գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել հոր սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգահարել։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը 2018–ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն էր տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել էին առանձին բնակարաններում։

Պահանջում էր «Դուք»–ով դիմել. հրապարակվել են Խաչատուրյան քույրերի առաջին ցուցմունքները