Գնդեվազի նախկին գյուղապետը միլիոնների վնաս է պատճառել պետությանը

Գյուղապետի որդին 147 միլիոն դրամով վաճառել է 410 հազար դրամով գնած հողամասը։ Քննչական մարմինը բացահայտել է չարաշահումների սխեման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, թե ինչպես են գյուղապետն ու նրա որդին գնել ու վերաճառել համայնքին պատկանող հողերը։

Ապահովագրական ընկերությունները միայն քրեական գործեր հարուցվելուց հետո են հարկերը վճարել

Այսպես, գյուղապետն իմանալով, որ մի ընկերություն հողատարածք է պատրաստվում գնել իրենց գյուղում, համայնքի հողերին 9.91 հեկտարը 2014թ. մայիսի 29-ին 410.130 ՀՀ դրամով վաճառել է իր որդուն։

Իսկ մեկ տարի անց` 2015թ. մայիսի 26-ին նրա որդին այդ նույն հողամասը 147 300 838 ՀՀ դրամով, վաճառել է հիշյալ ընկերությանը։

Գործի նախաքննությունը դեռ շարունակվում է։ Նախկին գյուղապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում գյուղապետը համայնքին պատճառված վնասից 50 մլն դրամը վերադարձրել է բյուջե։

Մանկատան տղային գտել են. ինչո՞ւ էր Հովհաննեսը Գավառից հասել Երևան