ՌԱԴԻՈ

«Երկար տարիներ անտառը դիտվել է որպես փայտի աղբյուր». Վարդան Մելիքյան

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանում անտառների ներկա վիճակի, Իջևանում անտառները հատելու համար պայքարողների նկրտումների ու երկրում անտառածածկ տարածքներն ավելացնելու պետական ծրագրերի մասին։
Sputnik

Մելիքյանի խոսքով` ոլորտի մարտահրավերներին ու խնդիրներին մեծ հաշվով ընդհանուր առմամբ ծանոթ է եղել՝ նախքան կառավարությունից աշխատանքի հրավեր ստանալը։

Իջևանում տեղի ունեցած անկարգությունների համար 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

Նա նշում է, որ նշանակումից հետո հիմնականում զբաղված է ոլորտի տարբեր պատասխանատու կառույցների հետ խնդիրների և առաջիկա ծրագրերի քննարկումներով։

Ինչ վերաբերում է Իջևանում անտառը հատելու համար բողոքի ակցիային, ապա փոխնախարար Մելիքյանը համարում է, որ կտրականապես պետք է արգելել ծառերի անօրինական հատումները։

«Երկար տարիներ անտառը դիտվել է որպես փայտի աղբյուր»,-ասում է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը։

Իջևանում միայն մտրակ կիրառելն էֆեկտ չի ունենա. ինչպիսի «բլիթներ» պիտի կիրառի պետությունը

Ըստ պաշտոնյայի` բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք, իրավապահների տեղեկություններով, պայքարում են ոչ թե իրենց տները տաքացնելու, այլև ապօրինի շահույթ ստանալու համար։

Ոստիկանությունն Իջևանում փայտամշակման ապօրինի արտադրամասեր է բացահայտել. տեսանյութ