Ե՞րբ կնահանջեն շոգերը. եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում հուլիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ–ը նախազգուշացնում է`առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում հուլիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-27-ը հյուսիսային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում` 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ը կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։