«Չեմ ուզում դատող լինել»․ անկեղծ զրույց Դիանա Մալենկոյի հետ

Հայտնի դերասանուհին իր նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհը համարում է աշխատելն ու ալարկոտությանը ոչ ասելը, ամենամեծ թերությունը`գործը վերջին վայրկյանին թողնելու սովորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայտնի ու սիրված հաղորդավար, դերասանուհի Դիանա Մալենկոն Sputnik Արմենիայի հետ զրույցում անկեղծացել է, պատմել իր անցած ճանապարհի, վախերի, ոգեշնչման աղբյուրի, հիասթափությունների, կնոջ առաքելության  ու ականջակալներից չբաժանվելու մասին։ Զրուցել է Աստղիկ Սուքիասյանը։

-Դիանա, ե՞րբ և ի՞նչպես սկսվեց Ձեր մասնագիտական ուղին թե՛ որպես հաղորդավար, թե՛ որպես դերասանուհի։

«Չեմ ուզում դատող լինել»․ անկեղծ զրույց Դիանա Մալենկոյի հետ

-14 տարեկանում սկսեցի աշխատել որպես հաղորդավար, եղանակի մասին էի պատմում մարդկանց «Մետեո Թի Վի»- ում, հետո «Դար 21»- ում աստղերի միջոցով հուշում էի օրվա ընթացքի մասին, հետո արդեն «Սիեստա» հաղորդման ժամանակ հեռուստադիտողիս հետ ավելի մտերմացա, սկսեցինք հեռախոսով շփվել ուղիղ եթերում։ Երբ տեղափոխվեցի «Արմնյուզ» հեռուստաալիք, հաղորդավար Արտակի Վարդանյանի հետ որոշեցինք մեր հեռուստադիտողներին ծանոթացնել իրար հետ: Հիմա էլ այդ ամենին միացել է «Արմենիա» հեռուստաալիքի հրաշալի թիմն ու հեռուստադիտողները, ում սիրով ու սուրճով ասում ենք «Բարի լույս»:

«Ես այլևս բաց գիրք չեմ». ինչպես ամենասեքսուալ Իվետա Մուկուչյանը որոշեց գրավել աշխարհը

 

Արդեն աշխատում էի հեռուստատեսությունում, երբ ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ` արվեստի կառավարման բաժին ու սկսեցի ներկայացումներում խաղալու առաջարկներ ստանալ: Սկզբում ուսանողական ներկայացումներ էին, իսկ հետո, երբ Դրամատիկական թատրոնում դեր ստացա, վերջնականապես սիրահարվեցի թատրոնին: Հետո կինոն էր, հիմա էլի թատրոն: Սեպտեմբերին նոր ներկայացում ունենք,անհամբեր սպասում եմ պրեմիերային:

«Չեմ ուզում դատող լինել»․ անկեղծ զրույց Դիանա Մալենկոյի հետ

-Ո՞րն է նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհը։

-Նպատակին հասնելու համար կարևոր է լավ տրամադրվածությունը, աշխատելը ու ալարկոտությանը ոչ ասելը:

-Նկարահանումների ժամանակ ամենազվարճալի իրավիճակը, որում երբևէ հայտնվել եք։

-Նկարահանումներից մեկի ժամանակ թութակ բերեցին տաղավար` չպատկերացնելով իմ ֆոբիայի աստիճանը։ Իհարկե, այդ պահին ահավոր էր իմ պահվածքը, հետո համացանցով մեկ դա քննարկվում էր, խայտառակ եղա, բայց հիմա զվարճալի է։

«Չեմ ուզում դատող լինել»․ անկեղծ զրույց Դիանա Մալենկոյի հետ

-Ո՞րն է Ձեր մանկության ամենաբարի հիշողությունը։

-Դիլիջանի մեր տան բակում կամ հարակից փողոցներում մայրիկիս հետ ձյան տակ զբոսնելը: Դեմքս տալիս էի փաթիլներին ու երազում:

- Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ  թերությունը։

- Գործը վերջին վայրկյանին թողնելու բնավորությունս:

«Չեմ ուզում դատող լինել»․ անկեղծ զրույց Դիանա Մալենկոյի հետ

- Ինչի՞ց եք վախենում։

- Պատերազմից, կորստից, արհեստական ինտելեկտից, կյանքի պոեզիայի պակասից ու զգացմունքների բթացումից:

- Ի՞նչ է ձեզ համար փողը։

-Ընդամենը վճար:

Ռաֆայել Երանոսյանը տուն տանելու աղջիկ է փնտրում՝ առանց սիլիկոնների

-Ի՞նչի մասին եք մտածում, երբ մենակ եք լինում։

-Այս պահին մենակ եմ ու մտածում եմ` լավ կլիներ կարողանայի արևը պայուսակս գցել ու հետս վերցնել, որ ուր էլ գնամ մայրամուտը տեսնեմ։

-Ի՞նչը կարող է ձեզ նյարդայնացնել։

- Դատարկաբանությունը: Նյարդայնանում եմ շատ ու բարձր ձայնով խոսացող մարդկանցից:

- Ե՞րբ եք հիասթափվում մարդուց կամ աշխատանքից։ 

-Մարդուց հիասթափվում եմ, երբ նկատում եմ շահագործելու կամ քեզ ղեկավարելու միտում, իսկ աշխատանքից` երբ երկար ժամանակ փոփոխություն չի լինում:

-Ո՞վ կամ ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր լինել ձեզ համար։

-Գեղեցիկը, կլինի դա ֆիլմում, երաժշտության մեջ, թե ուղղակի կյանքում: Ոգեշնչվում եմ նաև այն մարդկանցից, որոնք սիրահարված են իրենց գործին: Մասնագիտությանը, աշխատանքին, ընտանիքին սիրո մեծ չափաբաժնով տրվող մարդիկ հիասքանչ են:

«Չեմ ուզում դատող լինել»․ անկեղծ զրույց Դիանա Մալենկոյի հետ

-Ինչի՞ համար եք  ափսոսում:

-Որ ժամանակս ավելի արդյունավետ չեմ ծախսում:

- Մարդկանց մեջ ինչը չե՞ք ընդունում։

- Չեմ ուզում դատող լինել, վախենում եմ ապագայի անակնկալներից, նախանձը հեչ չեմ սիրում:

- Յուրաքանչյուր կին իր կյանքում պետք է ․․․։

Արուս Տիգրանյանին այսպիսին դեռ ոչ ոք չի տեսել. անկեղծ զրույց «պայթյունավտանգ» լրագրողի հետ

-Միայնակ ճանապարհորդի: Հնարավորություններիդ ու վախերիդ, համարձակությանդ ու կարոտիդ ծանոթանում ես հենց այդ ժամանակ: Կարծում եմ` ինքնաբացահայտումը, ինքնաճանաչողությունը պարտադիր է կնոջ համար, որ հետո իր գլխավոր առաքելությունը կատարելիս փոխանցելիքը շատ լինի:

-Սիրո՞ւմ եք կարդալ, կա՞ գիրք, որը փոխել է ձեր ընկալումները։

-Սիրում եմ կարդալ։ Եվրիպիդես «Մեդեա»․աղջկական հայացքներս և ընկալումներս այս ստեղծագործությունը ընթերցելիս տարիք առան ու հասունացան: Իսկ երբ արդեն խաղում էի բեմադրության մեջ, մեր ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի հետ ամիսներ շարունակ այնքան ուսումնասիրեցինք ու բզկտեցինք Մեդեային, որ վերջում վախենում էի կին լինելուցս (ժպտում է):

-Ֆիլմ, որը դիտելուց երբեք չեք հոգնի։

-«The Intouchables» ֆիլմն է։ Ինչ մեղքս թաքցնեմ, ամեն անգամ դիտելիս նույն ձևով հուզվում ու նույն ձևով հրճվում եմ:

«Վախենում եմ մենությունից, սարսափելի զգացում է». անկեղծ զրույց Արման Նավասարդյանի հետ

-Ի՞նչ երաժշտություն եք լսում։

- Ինչ ասես(ժպտում է): Կարող եմ մի քանի գործով ներկայացնել փլեյլիստս։ Լսողը թող խնամքով լսի,սրտիս մասնիկներն են։

Marvin Gaye - Falling in love again

  Channel Tres - Brilliant Nigga

Emanative - Wind , Sand and stars

DJ came - Soulshine - Sammer in Paris

Osunlade - Crazy You

Herbie Hancock-Tell Everybody

-Ունե՞ք իր, որը միշտ Ձեզ հետ է:

-Ականջակալներս միշտ ինձ հետ են։