Սարսափելի դեպք Արարատի մարզում. որդին հայտնաբերել է հոր դիակը

Հայրն իջել է նկուղ` ինչ–որ բան բերելու և ուշացել է։ Որդին գնացել է նրա հետևից ու հայտնաբերել, որ տղամարդը կախվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Նոր Կյուրին գյուղում ապրող 61-ամյա մի տղամարդ իրենց տան նկուղում հայտնաբերել է 87-ամյա հոր դին՝ կախված վիճակում:

Գավառի մանկատան երեխաներից մեկը կորել է. տեսանյութ

Նախնական տվյալներով՝ հայրն իջել է նկուղ` ինչ-որ իր բերելու: Որդին, տեսնելով, որ հայրն ուշանում է, ինքն էլ է իջել նկուղ ու տեսել, որ հայրը պարանով կախվել է:

Գյուղում խոսում են, որ ծերունին վերջերս ուղեղի կաթված է ստացել և առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, որոնք էլ, ամենայն հավանականությամբ, հանգեցրել են այդ ծայրահեղ քայլին:

Արմավիրում 17-ամյա տղա է հոսանքահարվել. մանրամասներ

Արդյոք առողջական խնդիրներն են եղել ինքնասպանության պատճառը, թե մեկ այլ հանգամանք, կպարզեն իրավապահները:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Զովունիում 34-ամյա տղամարդը երեխաների աչքի առաջ ինքնասպանություն է գործել