Պայթյուն Գյումրիում. կոմունալի 44–ամյա վարորդը հիվանդանոցում է

Աղբահանության աշխատանքների ժամանակ տղամարդը նռնակ է գտել և հանել պայթուցիչի օղակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Երեկ՝ կեսգիշերին մոտ, Գյումրի քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 44-ամյա մի տղամարդ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Սիսիանում պայթյուն է որոտացել. կա զոհ

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդու  մարմնի տարբեր մասերին վնասվածքներ են եղել։

Տղամարդը աշխատում է Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնում՝ որպես աղբատար մեքենայի վարորդ։ Քաղաքի Կոշտոյան փողոցում աղբամաքրման աշխատանքների ժամանակ նա նռնակի պայթուցիչ է գտել և իրավապահների տեղեկացնելու փախարեն` հանել պայթուցիչի օղակը։ Դրան հաջորդել է պայթյունը։

Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

Պայթյուն Ջրվեժ գյուղում. քարի արտադրամասի աշխատակիցը տեղում մահացել է