Փաշինյանից բացի, արձակուրդ կմեկնի նաև նախարարը

Նախարարն ու վարչապետը երկու շաբաթ կհանգստանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնում է արձակուրդ։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Նախարարը հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 5-ը ներառյալ կգտնվի արձակուրդում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այդ ընթացքում Արայիկ Հարությունյանին կփոխարինի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

Հիշեցնենք` այսօր հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես արձակուրդ է վերցրել Նա կհանգստանա հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ։ Քանի որ օգոստոսի 3-ն ու 4-ը հանգստյան օրեր են, ապա վարչապետն աշխատանքի կվերադառնա երկուշաբթի` օգոստոսի 5-ին։

Լավ լուր` Արայիկ Հարությունյանից. բոլոր երեխաները Հայաստան են վերադառնում մեդալներով