Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է մեկնում

Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից մեկնում է արձակուրդ։ Նա այս մասին որոշում է ստորագրել, որը հրապարակված է e-gov.am կայքում։

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ»,– նշված է որոշման մեջ

Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք` Փաշինյանը նախորդ անգամ արձակուրդ էր վերցրել մայիսի 30-ին։

Նիկոլ Փաշինյանն այցելել է զորամաս ու խոսել բանակի մասին