Մոտոռոլերով` հիվանդանոց. հնդիկն անվճար օգնում է ՃՏՊ–ներից տուժածներին. տեսանյութ

Հնդկաստանցին հաճախ է հիվանդներին տալիս դեղեր, որոնք նրանք ի վիճակի չեն գնել իրենց համար:
Sputnik

76–ամյա Հարինջեր Սինգհը ցերեկը Նյու Դելիում մոտոռոլերի վարորդ է աշխատում, իսկ աշխատանքից հետո օգնում է ավտովթարներից տուժածներին։

Նա մոտոռոլերը սարքավորել է որպես շտապօգնության մեքենա և տուժածներին անվճար տեղափոխում է հիվանդանոց։

«Շտապ օգնություն» Արևելյան Ղութայում կենդանի մնացած բնակիչների համար. տեսանյութ

Մոտոռոլերում անհրաժեշտ ամեն ինչ կա առաջին օգնություն ցուցաբերելու համար։

Բացի դրանից, Սինգհը հաճախ է դեղորայք տալիս հիվանդներին։

«Այն, ինչ անում է պարոն Սինգհը, շատ ոգեշնչող է։ Բոլոր երիտասարդները պետք է սովորեն նրանից»,- համոզված է տեղի բնակիչ Մանիշ Պենդին։

Նրա խոսքով` Սինգհը բարի գործ է անում հանուն ամբողջ հասարակության։