Ժամանակին չկարողացանք պարզել հոգեվիճակը. Տոնոյանը` զինվորի ենթադրյալ ինքնասպանության մասին

Զինծառայող Համիկ Վարդանյանի մահվան հետ կապված` հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու փաստով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Յուրաքանչյուր զինվորի մահը ծանր կորուստ է Հայաստանի համար և ծանր բարոյահոգեբանական ազդեցություն է ունենում բանակի վրա։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Մարտական դիրքում մահացած զինծառայողը վեց ամիս առաջ էր զորակոչվել բանակ

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հուլիսի 21–ին հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ.-ին ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին։ Զինծառայողը վնասվածք էր ստացել ճակատի շրջանում:

Ինչպես նշեց Տոնոյանը, հիմա բանակում նկատվում է մահերի թվի որոշակի նվազում։ Բայց կան նաև թերություններ, որոնց պատճառով հնարավոր չի եղել նախօրոք պարզել, թե որքան ծանր հոգեվիճակում է եղել մահացած զինվորը։

«Պետք էր ավելի լավ աշխատել։ Այժմ տրվել են համապատասխան կարգադրություններ, ավելի մանրամասն ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ընթանում է նախաքննություն», – հավելեց նախարարը։

Զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հարուցվել է քրեական գործ: