Հայաստանի և Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ ներկրել Հայաստան

Հայաստան-Իրան սահմանային անցակետում մաքսային հսկողության ընթացքում բացահայտվել են մաքսանենգության դեպքեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Ագարակ պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ի մոտ հայտնաբերել են 338 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող սև գույնի զանգված: Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, թմրանյութը պոլիէթիլենային փաթեթի մեջ ինքնակպչուն ժապավենով ամրացված է եղել քաղաքացու ոտքերին:

Հայաստանի և Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ ներկրել Հայաստան

Իրանից ժամանած ԻԻՀ քաղաքացու՝ Ա.Ա.-ի կողմից շահագործվող բեռնատարի սրահից` ուղևորի նստատեղի գորգի տակից էլ հայտնաբերվել է 1.68 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ գույնի բյուրեղանման զանգված:

Նշված դեպքերով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են քննչական վարչությանը: Հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ն և ԻԻՀ քաղաքացի Ա.Ա.-ն կալանավորվել են:

Իրանցին փորձել է «Զվարթնոցով» թմրանյութ առաքել Կանադա. ՊԵԿ-ը բռնել է

Իրանցին և շվեյցարացին փորձել են թմրանյութ ներմուծել Հայաստան. ՌԴ ԱԴԾ