Հատուկ հաստատություններում բացահայտված վերջին չարաշահումների, կենսաթոշակների ու նպաստների համակարգում առկա «ֆեյք» շահառուների, ինչպես նաև սոցիալական համակարգում նախատեսվող բարեփոխումների մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում զրուցել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ։
Բացի խիստ գործնական հարցերից, նախարարը պատասխանել է նաև ինչ–որ առումով անձնականի սահմանը հատող հարցերի։
«Կառավարության նիստերի դահլիճի դռները բավականին նեղ են, ամենանեղ դռներից, որ ես երբևէ տեսել եմ։ Եվ այնտեղ արդեն կա այն սովորությունը, որ քննարկումների ժամանակ բոլոր դռները նախապես պետք է բաց թողնեն»,– պատմում է Բաթոյանը։
Իսկ ԱԺ–ի շենքը, նրա խոսքով, առաջիկայում վերանորոգվելու է ու հարմարեցվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց ելումուտն ապահովելուն։
Չեն շրջանցվել նաև հատուկ կարիքներ ունեցող մարդկանց իրավունքների պահպանմանն ուղղված հարցերը։ Զարուհի Բաթոյանը ներկայացրել է այս հարցի կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների հիմնական դրույթները։