ՌԱԴԻՈ

Ավետիսյան. «Դրական կլինի, որ աճի ցուցանիշներն արտացոլվեն նաև շինարարության ոլորտում»

Անշարժ Գույքի շուկայում ակտիվացումը շատ դրական երևույթ է։ Sputnik Արմենիային ասել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը այն մասին, թե անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 11 տոկոսով:
Sputnik
Ավետիսյան. «Դրական կլինի, որ աճի ցուցանիշներն արտացոլվեն նաև շինարարության ոլորտում»

Տնտեսագետի կարծիքով` դա պայմանավորված է հետհեղափոխական գործընթացներով և ոգևորությամբ։ Նաև արտերկրի մեր հայրենակիցներն են ակտիվացել՝ բնակարաններ ձեռք բերելու գործում։

Փաշինյանն ասաց, գները բարձրացա՞ն. ինչ է իրականում կատարվում անշարժ գույքի շուկայում

«Եթե դիտարկենք աճի ցուցանիշները, ավելի լավ է 11 տոկոսի փոխարեն լինի 5 տոկոս աճ, բայց կայուն»,- նշել է Ավետիսյանը։

Ըստ տնտեսագետի՝ դրական կլինի, որ աճի ցուցանիշները  արտացոլվել են շինարարության ոլորտում ։

Տնտեսագետ Ավետիսյանը կարևորում է առաջնային շուկայում հենց կառուցապատողից բնակարանի ձեռք բերումը, քանի որ հենց դա է ազդում է տնտեսության աճի և համախառն ներքին արդյունքի վրա։