Աղբահանությունից մինչև բնակֆոնդ. Երևանի նախկին քաղաքապետը` խնդիրների և մեղավորների մասին

Երևանի նախկին քաղաքապետը կարծում է, որ ավելի լավ է երիտասարդ ու անփորձ մարդիկ գան ասպարեզ, անփորձ՝ նաև կաշառակերության առումով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Երևանում կա աղբահանության, բնակֆոնդի մաշվածության, տրանսպորտի, ինչպես նաև կադրային լուրջ խնդիր: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը ներկայացվել է Հայկ Մարությանին

«Ամենամեծ խնդիրն աղբահանության հարցն է: Պարզվում է՝ աղբահանությամբ զբաղվող կառույց գոյություն չունի, և «Սանիթեքը», ըստ էության, ոչինչ չի անում՝ քաղաքային իշխանությանը փաստի առաջ կանգնեցնելով: «Սանիթեքը» հովանավորչության միջոցով է ասպարեզ եկել, այլ ոչ թե արդար մրցակցության»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունը պետք է «Սանիթեքի» հետ կնքած պայմանագիրը ներկայացնի, որպեսզի հասկանանք՝ ով է պատասխանատու այս իրավիճակի համար: Խաչատրյանը նշեց նաև, որ Նուբարաշենի աղբավայրը պետք է փակվի, քանի որ այն հակասանիտարական կառույց է, և նախատեսված չի եղել, որ այդքան աղբ այնտեղ լցվի:

Աղբահանությունից մինչև բնակֆոնդ. Երևանի նախկին քաղաքապետը` խնդիրների և մեղավորների մասին

Անդրադառնալով բնակֆոնդի խնդիրներին՝ Վահագն Խաչատրյանն ասաց, որ ընթացիկ վերանորոգումներ գրեթե չեն արվում, և մի օր ուղղակի կարող են շենքերը հերթով շարքից դուրս գան: «Մեր բնակֆոնդն անմխիթար վիճակում է, ինչ փորձարկումներ ասես, որ չարեցին՝ մանսարդներ, կետային քաղաքաշինական լուծումներ, բարձրահարկ շենքեր բակերում, և այդ ամենի հեղինակը Նարեկ Սարգսյանն էր: Ես ոչ թե կողմ եմ, որ մարդկանց պատժեն, բայց գոնե այդ մարդիկ կամ պետք է կամ մի կողմ քաշվեն, կամ էլ բացատրեն՝ ինչով է պայմանավորված այդ խախտումները»,-ասաց նա:

Վատ իրականացվող աղբահանությունը չի՞ պատժվում, կամ ջարդոնի համար բողոքողները լավ են պրծել

Ինչ վերաբերում է տրանսպորտի հարցին, ապա Երևանի նախկին քաղաքապետը կարծում է, որ անհնարին ոչինչ չկա։ Նա հույս ունի, որ քաղաքային իշխանության կողմից խոստացած ժամկետում՝ երկու տարվա ընթացքում արժանապատիվ տրանսպորտ կունենանք:

Լավ է`Մարությանը պաշտոն է ստացել «լենուբոլ» օրերում... քաղաքապետարանի ռոմանտիկ ամփոփագիրը

Խաչատրյանը նշեց նաև, որ կադրային քաղաքականության հարցում էլ պետք է զիջում չլինի, ու նախկին համակարգի մաս կազմածները պետք է տեղ չունենան այսօրվա համակարգում: «Թող գան երիտասարդ ու անփորձ մարդիկ, անփորձ՝ նաև կաշառակերության առումով: Երիտասարդները շատ ավելի արագ կարող են սովորել»,-ասաց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Վահագն Խաչատրյանը Երևանի քաղաքապետ է եղել 1992-96 թվականներին։

Շուտով Երևանում 20 նոր վերելակ կգործի. փոխքաղաքապետն ասաց` որտեղ