Արմավիրում կինը գարեջրի բաժակով հարվածել է ընկերուհու գլխին. վերջինը հոսպիտալացվել է

Հարվածի ուժգնությունից կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրան հոսպիտալացրել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Երեկ` հուլիսի 21–ին, գիշերը գլխի շրջանում ստացած մարմնական վնասվածքով «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիրի մարզի գյուղերից մեկում ապրող 38-ամյա մի կին։

Արմավիրում սկեսուրը ծեծել է հղի հարսին

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կինը վնասվածքը ստացել է Արմավիր քաղաքի «Պանդոկ» ռեստորանում տեղի ունեցած վեճի ընթացքում։

Հիվանդանոց տեղափոխված կինն ու նրա ընկերուհին վիճել են իրար հետ, որի ժամանակ ընկերուհին գարեջրի մեծ բաժակով հարվածել է նրան։ Հարվածի ուժգնությունից կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրան հոսպիտալացրել են։ Տեղի իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։