Դեռևս 1997թ.-ի մարտին 14-ին ՀՀ կառավարությունը կայացրել է թիվ 51 որոշումը, ըստ որի՝ պատկերասրահի շենքն Ալավերդու համայնքի սեփականությունն է և ընդգրկվել է համայնքային սեփականության այն գույքի ցանկում, որոնք սեփականաշնորհման և առուվաճառքի ենթակա չեն: Սակայն Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի 23.04.1999թ.-ի որոշմամբ, անտեսվել է կառավարության թիվ 51 որոշումը և պատկերասրահի շենքը Քաղառի 3 մլն դրամ չմարված վարկի դիմաց հանձնվել է «Հայէկոնոմբանկի» Ալավերդու մասնաճյուղին:
«Ինձ զարմացնում է հատկապես Ալավերդու քաղաքապետի պահվածքը: Ի վերջո, ալավերդցիներն ուզո՞ւմ են, որ իրենց քաղաքի մեկ այլ հասցեում տեղակայվի պատկերասրահը: Քաղաքապետն այդ հարցում պետք է ավելի նախաձեռնող ու ակտիվ լինի»,- ասում է Արման Ծատուրյանը:
Պատկերասրահից գողացված արժեքավոր կտավները հայտնաբերվել են. ԱԱԾ
Հիշեցնենք, որ Ալավերդու պատկերասրահի շենքի տարածքը Դավիթ Հարությունյանի անունով պետական գրանցում է ստացել «Հայէկոնոմբանկի» 2016թ.-ի սեպտեմբերի 29-ի առուվաճառքի պայմանագրի հիմքով: Հայցվորը դատարանից պահանջում է նաև «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ից հօգուտ իրեն բռնագանձել 8 մլն 100 հազար դրամ՝ որպես բաց թողնված օգուտ: